Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ) Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖ Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան Ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից

Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
Աշխարհ

«Ես եմ սահմանադրությունը». Գերմանիայում անդրադարձել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երկրորդ անգամ է պատրաստում իր կողմից նախագահի պաշտոնը լքելը: Նպատակը հեշտ չէ` զիջել իշխանությունը` չզիջելով իշխանությունը, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:

«Ռուս պաշտոնյաներին կարելի է պատկերացնել որպես մի բուռ երկաթի կտորներ: Ինչպես կտորներն են կպչում մագնիսին, այնպես էլ ռուս պաշտոնյաներն են կպչում «իշխանություն» անվամբ մագնիսին` դրա համար չստանալով ոչ մի կարգադրություն»,- գրում է հոդվածի հեղինակ Քրիստիան Էշը:

«Նրանք կռահում են, թե իրենցից ինչ է պահանջվում, և դա տպավորիչ միասնականության տպավորություն է թողնում, համենայն դեպս այն դեպքում, քանի դեռ մագնիսը մեկն է: Բայց ի՞նչ կլինի, եթե մագնիսները մի քանիսը լինեն»,- հավելում է նա:

Սա խնդիր է, որի հետ Վլադիմիր Պուտինը պայքարում է տասնամյակներ շարունակ: 2000 թվականի հունվարի 1-ին նախագահ Բորիս Ելցինի իրավահաջորդը դառնալուց հետո նա համախմբեց ռուսական պետությունը, կազմակերպեց այն և ամրապնդեց, այսպես կոչված, «ուղղահայաց իշխանությունը»: Դա միշտ նշանակել է իշխանության կենտրոնացում Կրեմլում և մրցակցային իշխանական օղակների վերացում: Մագնիսական դաշտը, որի շուրջ պետք է հավաքվեն երկաթե կտորները, պետք է մեկը լիներ:

Սակայն, գրում է պարբերականը, երբեմն այդ սկզբունքը հասնում է իր սահմանագծին, ինչպես, օրինակ, 2008 թվականին, երբ Պուտինը ստիպված էր 4 տարով լքել Կրեմլը, որպեսզի ենթարկվի Սահմանադրության տառին:

«Այսօր նրա առաջ այնպիսի խնդիր է, ինչպիսին 2008-ին էր, քանի որ 2024 թվականին ավարտվում է նրա 4-րդ նախագահական ժամկետը: Սակայն, ինչպես չի կարելի երկու անգամ նույն գետը մտնել, այսօրվա իրավիճակն էլ նույն կերպ տարբերվում է նախորդից: Պուտինն այլևս ցանկություն չունի վարչապետի դերում զբաղվել տնտեսական քաղաքականության մանրուքներով: Ի վերջո, նա արդեն վաղուց ապրում է այլ տարերքով` նա արտաքին քաղաքականությամբ է զբաղվում: Եվ նա այլևս երիտասարդ քաղաքական գործիչ չէ, որ կարողանա մի ժամկետով ընդմիջում վերցնել` միաժամանակ նշանառության տակ պահելով Կրեմլը»,-ասված է հոդվածում:

«Այսպիոսվ` նրա համար բնական կլիներ փոխել Ռուսաստանի սահմանադրությունն այնպես, որ Ռուսաստանը կարողանա ապրել առանց իշխանության գլխին Պուտինի կանգնած լինելու, միևնույն ժամանակ երաշխավորելով իրեն ազդեցության պահպանում և անվտանգություն: Հենց այս մասին չորեքշաբթի հայտարարեց Պուտինը»,- գրում է հեղինակը:

Իրականում, ըստ հոդվածագրի, Պուտինը չհայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասին: Սա տարբեր քայլերի մի հավաքածու է: Սա, ի թիվս այլ բաների, վերաբերում է մարզերի և շրջանային կառույցների լիազորությունների սահմանափակմանը, մի խոսքով ասած` «ուղղահայաց իշխանության» հետագա ընդլայնմանը: Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված դեկորատիվ Պետխորհուրդը պետք է բարձրացվի, և նրա կարգավիճակը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ:

Ենթադրություններն այն մասին, որ Պուտինը տեսնում է իր ապագան հենց այդ Պետական խորհրդում, վաղուց են հնչում, ինչպես նաև այն ենթադրությունները, որ Պուտինի համար նոր ապաստան կարող է դառնալ Անվտանգության խորհուրդը, գրում է հոդվածագիրը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Այսօր ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը: