«Մամուլը փաստացիորեն սպանել է նրա մորը». դերասան Հյու Գրանտն աջակցություն է հայտնել արքայազն Հարիին
Բրիտանացի դերասան Հյու Գրանտը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է թագավորական ընտանիքի անդամների՝ արքայազն Հարիի ու դքսուհի Մեգան Մարքլի շուրջ, հայտնում է The Guardian-ը։
«Sirius XM» ալիքով «Radio Andy show» ռադիոշոոյի ընթացքում հաղորդավարը դերասանին հարցրել է, թե ինչ է նա մտածում Սասեքսի դուքսի ու դքսուհու հայտարարության վերաբերյալ։ Եվ Գրանտը պատասխանել է, որ աջակցում է արքայազն Հարիին։
«Ես ավելի շատ Հարիի կողմն եմ։ Մամուլը փաստացիորեն սպանել է նրա մորը, իսկ այժմ կտոր-կտոր է անում նրա կնոջը»,- Էնդի Քոենի ռադիոշոուի եթերում ասել է Գրանտը։
Դերասանը նկատի ունի արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքները, որն ավտովթարի է ենթարկվել. 1997թ.-ին Փարիզում մեքենային հետապնդում էին պապարացիները։
Նախորդ շաբաթ Սասեքսի դուքսն ու դքսուհին հայտարարություն էին արել, որում ցանկություն էին հայտնել դադարեցնել թագավորական ընտանիքի լիազորությունները։ Նրանք ցանկանում են հնարավորություն ունենալ զբաղվել նախագծերով, որոնք հետաքրքրում են իրենց, ֆինանսապես կախված չլինել պալատից եւ ապրել երկու երկրում՝ Մեծ Բրիտանիայում ու Կանադայում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...