Հայտնի է դարձել Պուտինի դժգոհության պատճառը կառավարությունից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհ էր Դմիտրի Մեդվեդևի կառավարության կողմից իրականացվող ազգային նախագծերի ընթացքից, գրում է Forbes-ը:
Պարբերականի կառավարությանը մոտ զրուցակիցներից մեկի խոսքերով, անցած տարվա վերջին Պուտինը և Մեդվեդևը քննարկել են այդ թեման, և նախագահը տեղեկություններ է ստացել, որ ազգային նախագծերը չեն նպաստում ազգային նպատակներին հասնելուն: «Պուտինի արձագանքը եղել է ծայրաստիճան հուզական»,- նշել է ամսագրի աղբյուրը:
Բացի այդ, անանուն դաշնային պաշտոնյային հղումով հաղորդվում է, որ Պուտինն անձամբ է որոշում կայացրել Մեդվեդևի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Նշվում է, որ կառավարության անդամները նման զարգացում չէին սպասում:
Հունվարի 15-ին կառավարության նիստում, որին մասնակցում էր նաև Պուտինը, Մեդվեդևը հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտոնյաներին կատարած աշխատանքի համար և ցանկություն հայտնել վարչապետին նշանակել իր տեղակալը՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդում: Կառավարության մնացած անդամների ճակատագրի մասին չի հաղորդվել: Դրանից անմիջապես առաջ պետության ղեկավարը հաղորդագրություն է հղել Դաշնային ժողովին՝ հայտարարելով Սահմանադրության փոփոխության, սոցիալական և ժողովրդագրական աջակցության նոր միջոցառումների պլանների մասին:
Վարչապետի պաշտոնը, ինչպես սպասվում է, կզբաղեցնի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Նրա թեկնածությունը Պետդուման կքննարկի հունվարի 16-ին:
Կարդացե՜ք նաև
Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնն առաջարկել է Միխայիլ Միշուստինին


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ