Կանխվել է ընդհատակյա ատամնաբուժարանի գործունեությունը, որտեղ աշխատում էր ինքնուս չինացի «ատամնաբույժ»
ՌԴ Սախալինի շրջանում ոստիկանները կանխել են ընդհատակյա ատամնաբուժարանի գործունեությունը, որտեղ որպես ատամնաբույժ էր աշխատում Չինաստանի քաղաքացի, որը բժշկական կրթություն չունի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը:
Հաղորդվում է, որ տղամարդը երկու ծանոթների հետ վերջերս է եկել Սախալին: Նրանք մասնավոր տան սենյակներից մեկը դարձրել էին ատամնաբուժական սենյակ, իսկ մյուս սենյակում ապրում էին:
«Ատամնաբույժը» շատ վատ է տիրապետում ռուսերենին, այդ պատճառով նրա երկու ծանոթները հաճախորդների հետ շփման ժամանակ հանդես են եկել թարգմանչի և օգնականի դերում:
Ստուգումների ընթացքում իրավապահները պարզել են, որ արտասահմանցիները Ռուսաստան են ժամանել առևտրային վիզայով և իրավունք չեն ունեցել աշխատելու երկրի տարածքում: Բացի այդ, տղամարդն ատամնաբուժությամբ է զբաղվել առանց համապատասխան կրթություն ունենալու` լինելով ինքնուս: Աշխատասենյակում սանիտարահիգիենիկ կանոնները չեն պահպանվել, գործիքները չեն ախտահանվել, օգտագործված նյութերը չեն ոչնչացվել:
Հարուցվել է քրեական գործ` առանց համապատասխան թույլտվության գործունեություն ծավալելու համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը