Սիլվիո Բեռլուսկոնին կոչ է արել Արևմուտքին կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ռուսաստանը կայունության գործոն է հանդիսանում, և Արևմուտքը պետք է նրա հետ կառուցողական համագործակցության հարաբերություններ հաստատի` այդ թվում սուր միջազգային ճգնաժամերի լուծման համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Երկար տարիներ է, ինչ Պուտինի գլխավորած Ռուսաստանը կայունության գործոն է հանդիսանում: Արևմուտքը պետք է իրեն հաշիվ տա և հասկանա, որ մեր մշակույթի և եվրոպական քաղաքակրթության զգալի մասը հանդիսացող Ռուսաստանի հետ միայն կառուցողական հարաբերություններով է հնարավոր լուծել այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին մերձավորարևելյանն է»,-հայտարարել է հայտնի քաղաքական գործիչը:
Բեռլուսկոնին սուր քննադատության է ենթարկել Եվրոպական միության կողմից միասնական արտաքին քաղաքականության բացակայությունը, ինչը, մասնավորապես, լավ երևում է միջազգային ճգնաժամերը լուծելու փորձերի ժամանակ:
«Միայն այն Եվրոպան, որը կարողանա միասնական արտաքին քաղաքականություն վարել և ունենալ ընդհանուր ռազմական միջոցներ, կկարողանա իր դերակատարությունն ունենալ: Եվ միայն Ռուսաստանի հետ այլ հարաբերությունները թույլ կտան կայունացնել այս շրջանը»,- ընդգծել է Իտալիայի նախկին վարչապետը:
Բեռլուսկոնին կարծիք է հայտնել, որ ժամանակակից աշխարհում Արևմուտքի հիմնական մրցակիցը Չինաստանն է, որը «քաղաքական միջոցներով հետևում է իմպերիալիստական ծրագրերին` իր տնտեսական նպատակների համար»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը