Պուտինը համաձայնել է, որ Ռուսաստանի նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ երկրի նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեմ, որ մեր հասարակության մեջ քննարկվում է սահմանադրական այն դրույթը, որ միեւնույն անձը չի կարող զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը երկու ժամկետից ավելի: Չեմ կարծում, որ այդ հարցը սկզբունքային է, սակայն համաձայն եմ դրա հետ»,- ասել է նա Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է համարում ՌԴ Սահմանադրության մեջ այն դրույթի չեղարկումը, որի համաձայն՝ միեւնույն անձը չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը 2 ժամկետից ավելի:
Պուտինը նաեւ առաջարկել է ՌԴ Սահմանադրության մեջ պահանջ գրել՝ ուղղված երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուի նկատմամբ երկրի տարածքում առնվազն 25 տարի բնակվելու եւ նրա մոտ արտասահմանյան քաղաքացիության բացակայության մասին:
Այժմ ՌԴ Սահմանդրությունը ենթադրում է, որ ՌԴ նախագահը կարող է ընտրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը բնակվում է ՌԴ-ում առնվազն 10 տարի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը