Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դատարանում վկայություն տալ դստեր դեմ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դատարանում վկայություն տալ դստեր դեմ՝ բրիտանական Mail on Sunday պարբերականի կողմից նրա անձնական նամակի հրապարակման գործի քննման ժամանակ, հաղորդում է Daily Telegraph թերթը:

Պարբերականը գրում է, որ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Mail on Sunday-ի պաշտպանությունը կառուցվելու է Թոմաս Մարքլի վկայությունների հիման վրա:
Մեգանի նամակի հրապարակումը երկարատև սկանդալի ևս մի փուլ էր, որը վերաբերում է նրա և հոր վատ հարաբերություններին: Թոմաս Մարքլը ներկա չէր եղել դստեր հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 19-ին: Թոմաս Մարքլի բազմաթիվ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ դուստրն իր նախաձեռնությամբ է խզել հարաբերություններն իր հետ:
Արքայազն Հարին և նրա կինն անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել էին, որ դատի են տալիս Mail on Sunday պարբերականին՝ Մեգանի՝ հորն ուղղված նամակի հրապարակման պատճառով:
Հարիի կարծիքով՝ դքսուհու անձնական նամակի հրապարակումը դարձել է ընթերցողի կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու միջոց: Արքայազնը հայտարարել է, որ նամակը խմբագրվել և կրճատվել է այնպես, որ այլ տպավորություն ստեղծի:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինն իր հայցադիմումում մեղադրում է թերթին և դրա հրատարակչին` հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:
Դրանից հետո բրիտանական պարբերականը հայտարարել է, որ մտադիր չէ զիջումների գնալ և դատարանում կպաշտպանի Մեգան Մարքլի անձնական նամակի հրապարակման օրինականությունը:
![]()
Հիշյալ հայտարարությանը հաջորդել էր արքայազն Հարիի երկար ու զգացմունքային հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ցավոք, կինս դարձել է բրիտանական մամուլի վերջին զոհերից մեկը, որն արշավներ է իրականացնում մարդկանց դեմ՝ չմտածելով դրանց հետևանքների մասին. անողոք արշավ, որն ահագնացել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ նրա հղիության և մեր նորածին որդու դաստիարակության շրջանում»:
Արքայազն Հարիի խոսքով՝ «անողոք քարոզչությամբ» զբաղվողները, որոնք ակնհայտորեն կեղծ ու չարակամ տեղեկություններ են տարածում, չեն կարող անգամ պատկերացնել իրենց արարքի կործանարարության մասին:
«Որովհետև այսօրվա թվային դարաշրջանում մամուլի հերյուրանքները վերաշարադրվում են որպես ճշմարտություն ամբողջ աշխարհում»,- հայտնել էր Հարին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը