Մոսկվայում էլեկտրական ավտոբուսները սկսել են աշխատել գիշերով
Մոսկվայում էլեկտրական ավտոբուսները սկսել են աշխատել նաև գիշերով, հայտնում է «Մոսկվա» լրատվական ծառայությունը` հղում տալով «Մոսգորտրանս» պետական ունիտար ձեռնարկության մամուլի ծառայության հայտարարությանը: Այն մայրաքաղաքի արևելքում Ուսսուրիյսկայա փողոցից հասնում է «Китай-город» մետրոկայարան:
Էլեկտրական ավտոբուսները մայրաքաղաքային ճանապարհներով սկսել են երթևեկել 2018-ի սեպտեմբերից: Դրանք համալրված են ժամանակակից սարքավորումներով` ջերմաստիճանը կարգավորող, տեսանկարահանման համակարգերով, արբանյակային նավիգացիայով, բջջային սարքեր լիցքավորելու համար USB միակցիչներով, անվճար Wi-Fi կապով: Տրանսպորտը նաև հարմարեցված է սահմանափակ շարժունակությամբ ուղևորների համար:
Ներկայում մայրաքաղաքում գործում է 300 էլեկտրական երթուղային փոխադրամիջոց:
Գիշերները Մոսկվայում 13 երթուղի է գործում, որոնք կենտրոնը միացնում են հեռավոր տարածքներին: Այս տրանսպորտից ամեն գիշեր ավելի քան չորս հազար մարդ է օգտվում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը