Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների» Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները

Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ոճ և դեմքեր

«Լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ». Սեպուհ Սիմոնեանը՝ Սիրուշոյի հետ նոր զուգերգի, մորուքից հրաժարվելու եւ նոր համագործակցությունների մասին

Երբեւէ ցավե՞լ է այնքան, որ մոռացել եք, թե ինչ է նշանակում ժպտալ… Օրերս այս հարցադրման շուրջ երաժշտասերներին համախմբեցին երգիչներ Սեպուհ Սիմոնեանը եւ Սիրուշոն: Capital Cities հանրահայտ խմբի անդամ ամերիկահայ հայտնի երգիչն ու հայկական երգարվեստի ամենապահանջված երգչուհիներից մեկը հանրությանը ներկայացրին իրենց նոր՝ Have You Ever Hurt Somebody երգը, որը ինչպես արտիստների նախորդ համագործակցությունը՝ միանգամից դարձավ համացանցային հիթ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեպուհը պատմել է Սիրուշոյի հետ հերթական համագործակցության, տեսահոլովակում սափրվելու գաղափարի եւ 2020-ի ծրագրերի մասին:

«Երգը գրել եմ մոտ 13 տարի առաջ: Այդ ժամանակ այն ձայնագրեցի Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, նրա դուդուկի ներքո: Առաջին անգամ ես եւ Սիրուշոն այն որպես զուգերգ Հայաստանում ներկայացրել ենք 2017 թ-ի նոյեմբերին՝ Համալիրում՝ իմ մենահամերգի ժամանակ: Այդ օրը մենք ներկայացրինք նաեւ «Վույ աման» երգի ակուստիկ տարբերակը».-պատմում է երաժիշտն ու շարունակում,- «Դուետը շատ լավ հնչեց, այդպիսով որոշեցինք այն ձայնագրել նոր տարբերակով: Սիրուշոյի կատարմամբ Have You Ever-ի նոր տարբերակի պրոդյուսինգով զբաղվել եմ անցած տարի: Նա 2019-ի գարնանը ինձ հյուր եկավ Լոս Անջելեսում, ձայնագրեցինք նրա հատվածն ու նկարահանեցինք տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվել ենք ACRS-ի հետ միասին»:

Տեսահոլովակի ամենահետաքրքիր եւ սենսացիոն պահերից մեկն այն է, երբ երկար մորուքով հայտնի երգիչը հանկարծակի ամբողջովին սափրում է այն: Մինչ շատերը կարծում են, թե Սեպուհն իրականում զոհողության է գնացել հանուն տեսահոլովակի, շտապենք ցրել այդ ասեկոսեները: Իրականում երաժիշտը հեշտությամբ է համաձայնվել հրաժեշտ տալ մորուքին:

 

«Նման մտադրություն երկար ժամանակ ունեի: Տեսահոլովակը նկարահանեցինք իմ բնակարանում, եւ դա լավ առիթ էր, որ սափրվեմ հենց հանրության առջեւ»:

Երգի ամբողջական պրոդյուսինգն ավարտելու եւ տեսահոլովակը մոնտաժելու համար Սեպուհին եւ նրա թիմին պահանջվել է 9 ամիս: Երաժիշտն ուրախ է, որ հենց 2020 թ-ի մեկնարկին հանրությանը կարողացան ներկայացնել իրենց նոր համատեղ աշխատանքը:

Capital Cities բենդը, որի անդամ է նաեւ Սեպուհը, անցած տարի սեպտեմբերին առաջին անգամ եղավ Հայաստանում՝ մասնակցելու Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գյումիրում: Երաժիշտները նաեւ ելույթ ունեցան Երեւանում:

Ինչ վերաբերում է բենդի հայաստանյան տպավորություններին եւ հնարավոր վերադարձին, Սեպուհը նշեց.

«Դա հրաշալի փորձ էր մեզ համար: Բենդի իմ ընկերներն իսկապես հավանեցին Հայաստանը, նրանք բացահայտեցին Երեւանն ու Գյումրին, եղան Գառնիում եւ Գեղարդում: Անհամբեր սպասում ենք այստեղ հանդես գալու եւս մեկ առիթի»:

Իսկ երաժշտական նորությունների առումով տարին, կարծես, թե բուռն է լինելու ամերիկահայ հայտնի երգչի համար.

«Այս տարի շատ ոգեւորված եմ. ուզում եմ ավելի շատ երգեր ու տեսահոլովակներ թողարկել, կենդանի համերգներ ունենալ: Հիմա աշխատում եմ իմ նոր ձայնասկավառակի շուրջ, ինչպես նաեւ համագործակցությունների, որոնք այնպիսի արտիստների հետ են, ինչպիսիք են՝ Սերժ Թանկյանը, Galestian-ը, Bei Ru-ն, Արտյոմ Մանուկյանը: Նոր նախագծեր կլինեն նաեւ Սիրուշոյի հետ»: