Ռուսաստանցի հաքերները կոտրել են ուկրաինական Burisma ընկերության սերվերները` կոմպրոմատ Բայդենի դեմ
Ռուսաստանցի հաքերները կոտրել են ուկրաինական Burisma գազային ընկերության սերվերները: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը:
Այս ընկերության ղեկավար կազմում է աշխատել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը, սպասվում է, ԱՄՆ նախագահական ընտրություններում լինելու է Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը:
Ամերիկյան Area 1 Security կիբեռանվտանգության ընկերության մասնագետները պնդում են, որ Burisma-ի սերվերները կոտրելու փորձերը սկսվել են նոյեմբերի սկզբին, երբ ԶԼՄ-ներում քննարկվում էր Բայդենի, Ուկրաինայի և Թրամփի պաշտոնանկության հարցը:
Ներկա դրությամբ հայտնի չէ, թե ինչ էին փնտրում հաքերները և արդյոք նրանց հաջողվել է դա գտնել: Մանրամասն ուսումնասիրելով հաքերների քայլերն ու հարձակումների մասշտաբները` փորձագետները եկել են եզրակացության, որ հաքերները կարող էին կոմպրոմատ փնտրել Բայդենի մասին:
Ընկերության փորձագետները նշել են նաև, որ հաքերների մարտավարությունը նման է 2016 թվականի ընտրություններից առաջ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերների կոտրման մարտավարությանը: Ամերիկյան հատուկ ծառայությունները հարձակման պատասխանատու են համարում Ռուսաստանին:
Փորձագետները կարծում են, որ հարձակումը տեղի է ունեցել Գլխավոր շտաբի գլխավոր վարչության և Fancy Bear անվանումով հայտնի մասնավոր հաքերների կողմից:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը