Էվերեստի վրա սկսել է խոտ աճել
Մեծ Բրիտանիայի Էկզետերյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Հիմալայներում եւ, մասնավորապես, Էվերեստի վրա բուսածածկույթի տարածքը սկսել է մեծանալ։ Ընդ որում, բուսկանություն է աճում ոչ մշտական ձյունածածկ գոտիներում, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։
Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ բարձր բուսածածկույթի (խոտերի եւ թփերի) տարածումը՝ վերլուծելով 1993-2018թթ․ արբանյակային տվյալները։ Պարզվել է, որ ծովի մակարդակից չորս տարբեր բարձրություններում (4150-ից մինչեւ 6000 մետր) տեղի է ունեցել բույսերի զգալի տարածում։ Առավել լուրջ փոփոխություններ դիտարկվում են 5000-5500 մ բարձրության վրա։
Ստացված տվյալները համաձայնեցվում են տեսական մոդելների հետ, որոնց համաձայն հիմալայան տարածաշրջանում գլոբալ տաքացման հետեւանքով պակասում են այն տարածքները, որտեղ ջերմաստիճանը շատ ցածր է բույսերի աճի համար։
Այլ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2000-2016թթ․ սառույցների կորստի արագությունը երկու անգամ ավելացել է։ Միաժամանակ, սուբնիվալ գոտիները (ոչ մշտական ձնածածկույթով տարածքներ) ավելի են ընդլայնվում, եւ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես բուսականության փոփոխությունները կազդեն ջրային բալանսի վրա։ Հիմալայների սուբնիվալ գոտիները Ասիայի 10 խոշորագույն գետերն են սնում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը