Եղիզաբեթ II-ը ընտանեկան խորհուրդ է հրավիրել․ որոշվելու է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի ճակատագիրը
Մեծ Բրիտանիայի թագուհի՝ Եղիզաբեթ II-ը ընտանեկան խորհուրդ է հրավիրել, հայտնում է SkyNews-ը։
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հունվարի 13-ին Սենդրինգեմ տոհմական կալվածքում, բացի թագուհուց, ներկա կլինեն Ուելսի արքայազն Չարլզը եւ Քեմբրիջի դուքս Ուիլյամը (արքայազն Հարիի հայրն ու եղբայրը), ինչպես նաեւ ինքը՝ Հարրին:
Խորհրդում նախատեսվում է քննարկել Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշումը, ըստ որի նրանք հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից:
Картинки по запросу мадам тюссо гарри меган
Մարքլը նախկինում լքել էր Մեծ Բրիտանիան։ Նա մեկնել է 8 ամսական որդու՝ Արչի Հարիսոնի մոտ, որը մի քանի օր գտնվել է դայակի հսկողության տակ։ Հարրին մնացել է «առաջացած ճգնաժամը լուծելու» համար։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Instagram-ում հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամների կոչումից: Զույգը նշել է, որ ծրագրում է դառնալ ֆինանսապես անկախ, սակայն կշարունակի աջակցել թագուհուն։ Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են ապրել, ե՛ւ Մեծ Բրիտանիայում, ե՛ւ ԱՄՆ-ում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը