Իրանը ձեւավորել է կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի բարեկամներին օգնություն ցուցաբերելու խումբ
Իրանի ԱԳ նախարարությունը ձեւավորել է հյուպատոսական հարցերով նպատակային խումբ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է Tasnim-ը:
ԻԻՀ-ի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հայտարարություն է արել, որի ընթացքում խորին ցավակցություն է հայտնել Ուկրաինական միջազգային ավիաուղիների կործանված ինքնաթիռի 176 ուղեւորների մահվան կապակցությամբ, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը:
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հստակ կարգադրությունների համապատասխան՝ ԱԳՆ-ում ձեւավորվել է նպատակային խումբ, որին հանձնարարված է ուսումնասիրել զոհերի ընտանիքների խնդրանքներն ու ցուցաբերել նրանց անհրաժեշտ ծառայությունները:
«Դեռ ավելին, անհրաժեշտ կարգադրություններ են արվել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր քաղաքական եւ հյուպատոսական առաքելություններին եւ տեղական գրասենյակներին ու օդանավակայաններին հատուկ ռեժիմում զբաղվելու այդ գործին առնչվող հարցումներով»,-նշել է Մուսավին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը