Թեհրանում հակակառավարական ցույցերի ֆոնին ձերբակալել են Մեծ Բրիտանիայի դեսպանին, ապա ազատ արձակել
Թեհրանում հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալվել է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքերը: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը:
Նախարարի խոսքով՝ դեսպանին ձերբակալել են առանց որևէ բացատրության, ինչը նա բնորոշել է որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»: Նա ասել է, որ Թեհրանը գտնվում է քաղաքական և տնտեսական շարունակական մեկուսացման ճանապարհին, եթե դիվանագիտական հարաբերություններ չսկսի Արևմուտքի հետ:
Բրիտանացի գործիչը հայտնել է, որ Մաքերը «ապահով և լավ է» բրիտանական դեսպանատանը: Վերջինիս բաց են թողել մեկ ժամ կալանքի տակ պահելուց հետո: Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել երկրում բռնկված հակակառավարական ցույցերի ֆոնին:
Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների այս պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:
Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը