Թրամփը խոստացել է Իրաքից գումար բռնագանձել զորքերի դուրսբերման դեպքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք ունի Իրաքից գումար պահանջել այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում, գրում է USA Today-ը:
Նրա խոսքով՝ փոխհատուցման գումարի մեջ կմտնեն այն միջոցները, որոնք ԱՄՆ-ն ծախսել է բազաների, օդանավակայանների և դեսպանատան կառուցման համար:
Թրամփը նաև նշել է, որ ամերիկյան զորքերը դուրս բերելու կոչերը Իրաքում հնչում են միայն հրապարակայնորեն, իսկ «մասնավոր կարգով» այդ թեման չի շոշափվել:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը մտադիր հասնել փոխհատուցման, Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում է գտնվում 35 մլրդ դոլար, որն Իրաքը տեղադրել է բանկային հաշվում:
«Կամ կվճարեն, կամ այդ գումարները այդպես էլ կմնան հաշվի վրա»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել Իրաքի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների մշակման համար:
Հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը