ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆ իբն Զաիդ ալ Նահայանը խոր ցավակցություններ է հայտնել Օմանի սուլթան Կաբուս բեն Սաիդ ալ Սաիդի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է WAM-ը։
Նա բարձր է գնահատել հանգուցյալ սուլթանի հավատարմությունն իր ժողովրդին եւ արաբական պետությունների միավորմանն ուղղված նրա աշխատանքին։
«Մենք մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Օմանի թագավորական ընտանիքին եւ Օմանի սուլթանության եղբայրական ժողովրդին սուլթան Կաբուսի մահվան առնչությամբ։ Մենք համոզված ենք, որ Օմանի ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը կշարունակեն իրենց օրհնյալ ծառայությունը ի բարօրություն արաբական պետությունների միավորման»,- նշել է ԱՄԷ նախագահն իր ուղերձում։
Սուլթան Կաբուսի մահվան առիթով երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, իսկ երկրի ազգային դրոշները կխոնարհվեն ամբողջ երկրում, ինչպես նաեւ արտասահմանում ԱՄԷ բոլոր դեսպանությունների եւ դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը