«Պնդում ենք, որ լիովին ընդունեն մեղքը». Զելենսկին Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Իրանի հայտարարությանը ուկրաինական Boeing 737-ի վրա հրթիռի արձակման մասին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերադարձնել զոհվածների մարմինները եւ վճարել փոխհատուցում աղետի համար, տեղեկացնում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը Telegram-ալիքում։
«Այսօր առավոտը բարի չէր, բայց ճշմարտություն բերեց։ Մինչեւ միջազգային հանձնաժողովի աշխատանքի ավարտը Իրանն ընդունեց ուկրաինական ինքնաթիռը խփելու իր մեղքը։ Բայց պնդում ենք, որ մեղքը լիովին ընդունի։ Մենք ակնկալում ենք Իրանից հավաստիացումներ, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխահուտցում վճարելու, դիվանագիտական խողովակներով պաշտոնական ներողության համար»,- ասել է Զելենսկին։
Նա հույս է հայտնել, որ հետաքննությունը հետագայում տեղի կունենա առանց արհեստական ձգձգումների եւ խոչընդոտների, իսկ ուկրաինացի 45 մասնագետներին հասանելի կլինեն տվյալները՝ ուկրաինական օդանավի կործանման գործում արդարությունը պարզելու համար։
Մինչ այդ Իրանի նախագահը եւ ԱԳՆ ղեկավարը հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում ընդունել էին, որ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը «մարդկային սխալն» էր։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոր վշտակցություն էր հայտնել կատարվածի առիթով եւ խոստացել, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը