Ճապոնացի միլիարդատերը Twitter-ում ավելի քան 9 մլն դոլար կբաժանի
Ճապոնացի միլիարդատերը Twitter-ում ավելի քան 9 մլն դոլար կբաժանի, որ պարզի՝ արդյոք դա մարդկանց ավելի երջանիկ կդարձնի՞: Այն ամենը, ինչ նրանք պետք է անեին, նրան վերաթվիթելն էր, հայտնում է CNN-ն:
Յուսակու Մաեզավան Twitter-ի օգտատերերի շրջանում կբաժանի 1 մլրդ իեն (մոտ 9 մլն դոլար): Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 1-ական միլիոն իեն (մոտ 9 100 դոլար):
Մագնատը YouTube-ում հրապարակված հայտարարության մեջ մրցույթն անվանել է «լուրջ սոցիալական փորձություն», որը կօգնի հասկանալ, թե միլիոն իենը ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու կյանքի վրա:
Մաեզավան մասնակիցներին կոչ է արել փողն օգտագործել «սրտի ուզածի պես» եւ պատասխանել պարբերական հարցերին այն մասին, թե ինչպես են այն օգտագործում:
Գրեթե ցանկացած մարդ իրավունք է ունեցել ստանալու Մաեզավայի կարողությունից մի կտոր: Այն ամենը, ինչ նրանք պետք է անեին, մինչեւ հունվարի 7-ի կեսգիշեր հայտարարությամբ թվիթը վերաթվիթելն էր:
Դա արել է ավելի քան 4 մլն մարդ: Հաղթողը կորոշվի վիճակախաղով:
Ըստ Forbes-ի Մաեզավայի կարողությունը մոտ 2 մլրդ դոլար է: Նա ներկայանում է որպես էկլեկտիկ միլիարդատեր՝ ռոք երաժիշտ, բազմախոստումնալից լուսնային զբոսաշրջիկ եւ արվեստի ստեղծագործությունների հավաքորդ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը