Մարգարիտա Սիմոնյանի ավագ երեխաները փոքրիկ Մարոյին ֆրանսերեն են սովորեցնում (տեսանյութ)
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում երեխաների լուսանկարներով ու տեսանյութերով: Այժմ արդեն երեքն են՝ հոկտեմբերին Մարյանային ու Բագրատին միացավ նրանց քույրը՝ Մարոն։ Ճիշտ է, Սիմոնյանն իր երեխաների ցույց չի տալիս, դրանք ծածկում է վիրտուալ արեւով։
Ամեն դեպքում, շատ հուզիչ էր հետեւել, թե ինչպես են ավագ երեխաները ուսուցչուհու հետ միասին մանկահասակ Մարոյին ֆրանսերեն սովորեցնում։ «Ավագները կրտսերին սովորեցնում են ֆրանսերեն։ #6տարեկան #5տարեկան # 2ամսեկան», - տեսանյութը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա ամուսինը ՝ Տիգրան Քեոսայանը, խորացված նախադպրոցական կրթության կողմնակիցներ են. երեխաների հետ գրեթե երկու տարի զբաղվում են ֆրանսերենի, չինարենի եւ անգլերենի դասախոսները: Այդ իսկ պատճառով Մարյանան եւ Բագրատը ազատ տիրապետում են մի քանի օտար լեզուների, բացի այդ նրանք ուսումնասիրում են գիտություններ եւ շատ են կարդում։
Իսկ Ամանորից առաջ Բագրատն ու Մարիանան Ձմեռ Պապին ֆրանսերեն լեզվով նամակներ էին գրել։ Ավելի ճիշտ, հինգ լեզուներով. ցանկություններն այնքան հակիրճ ու... համեստ էին ձեւակերպված, որ հետեւորդները չեն կարողացել թաքցնել հիացմունքը։
Ի դեպ, 4-ամյա Բագրատը հաջողությամբ յուրացնում է նաեւ հայոց լեզվի քերականությունը։ Բոլորովին վերջերս նա հայերեն էր սովորեցնում իր ֆրանսերենի ուսուցչուհուն՝ Քլոեին, որի հետ նա խոստացել էր ամուսնանալ, երբ մեծանա։
View this post on Instagram


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...