«ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի»
ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ն առանձին անհաջող գործողություն է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջատար հրամանատարներից Աբդուլ Ռեզա Շահլայիի դեմ:
Մեկ օրում միանգամից երկու գործողություն անցկացնելը կարող էր նշանակել, որ Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան զինված ուժերի ավելի լայն գործողությունների մի մասն է, ենթադրում է թերթը:
Աղբյուրը գրում է, որ պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել Շահլայիի դեմ գործողության մանրամասները՝ հայտարարելով միայն, որ այն հաջողությամբ չի պսակվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին։
«Եթե գործողության արդյունքում սպանվեր նաև նա, այդ նույն գիշեր մենք կպարծենայինք նաև դրանով»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, որը, ինչպես և մյուսները, խոսել են գաղտնի մնալու պայմանով։
Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ հայտարարել է, որ այդ երկու հարվածներն արտոնվել են մոտավորապես միևնույն ժամանակ։
Պաշտոնյան նշել է, որ Շահլային կարող է թիրախ դառնալ ապագայում, թեև երկու երկրներն էլ հետաքրքրություն են հայտնել ճգնաժամի ապաէսկալացման հարցում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է սպանել Սոլեյմանիին, որպեսզի կանխի պատերազմը՝ հավելելով, որ գեներալը ամերիկացիների վրա «չարաբաստիկ» հարձակումներ է ծրագրել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը