Թրամփն ասել է, որ Իրանը ծրագրում էր գրոհել ամերիկյան չորս դեսպանատների վրա. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանը ծրագրում էր գրոհներ կատարել ամերիկյան չորս դեսպանատների վրա։
Երբ Fox News հեռուստաալիքի եթերում նրան հարցրին, թե ինչն է հանգեցրել ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից Բաղդադի օդանավակայանին հարվածելուն, որի հետեւանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, նա ասել է. «Ես կարող եմ ասել, որ ես կարծում եմ, հավանաբար, դրանք կարող էին լինել չորս դեսպանատներ»։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հավաստիացնում են՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին, որ իրենք դեսպանությունների գրոհի ծրագրերի մասին տեղեկություններ չեն ունեցել։
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը առաջին անգամ դեսպանությունների մասին հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տանը, այնուհետեւ կրկնել է այն Օհայո նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը պաշտպանել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Մենք կոնկրետ տեղեկություն ունեինք անխուսափելի սպառնալիքի, այդ թվում ԱՄՆ դեսպանությունների վրա հարձակումների մասին»,- ասել է Պոմպեոն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը