ԱՄՆ-ը կբախվի վտանգավոր հետեւանքների, եթե որոշի պատասխանել Իրանի ինքնապաշտպանությանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է Միացյալ Նահանգներին Իրանին ռազմական պատասխան տալու հետեւանքների մասին Իրաքում ԻՀՊԿ հրթիռային հարվածից հետո, տեղեկացնում է Mehr-ը։ Այս մասին նա ասել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Խամադ ալ Թանիի հետ հեռախոսազրույցում։
Ռոհանին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ լուրջ հանցագործություն եւ կոչ արել աշխարհի բոլոր երկրներին, մանավանդ Իրանի հարեւաններին, դատապարտել այն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն աջակցելը շատ կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման միակ միջոցը բարեկամության եւ համագործակցության խորացումն է տարածաշրջանի պետությունների միջեւ։
Ռոհանին Սոլեյմանիի սպանությունը, որը Իրաքի ժողովրդի եւ կառավարության հյուրն էր, անվանել է Իրաքի ինքնիշխանությանը հասցված լուրջ վիրավորանք եւ լուրջ հանցագործություն իրանական ազգի դեմ։
Նա ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանա պատասխանել Իրանի գործողություններին, ապա կբախվի շատ լուրջ հակադարձման՝ հույս հայտնելով, որ ամերիկացիները նման սխալ չեն անի։
Կատարի էմիրը հայտարարել է, որ Դոհան դեմ է ցանկացած լարվածության Իրանի Իսլամական Հանրապետությունում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը