Ավստրալիայում հազարավոր ուղտերի կարող են կրակել բազմամսյա երաշտի պատճառով
Ավստրալիայում հազարավոր ուղտերի կարող են կրակել բազմամսյա երաշտի պատճառով, որին նպաստում են ուժեղ հրդեհները։ Կենդանիները սպառնալիք են ստեղծում բնակավայրերի համար, որտեղ ապրում են բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, նման որոշումն այսպես են բացատրել իշխանությունները չորեքշաբթի՝ հունվարի 8-ին։ Սա կարող է վերաբերել 10 հազար առանձնյակի, տեղեկացնում է DW-ն։
Դիպուկահարները կենդանիներին կկրակեն ուղղաթիռներից։ Միջոցառումները կընդգրկեն այն տարածքը, որտեղ ապրում են 2300 բնիկներ։ Ուղտերն այստեղ են եկել սնունդ գտնելու, ինչը հանգեցրել է խմելու ջրի ակունքների աղտոտմանը։ Նախատեսված միջոցառումը ոչ միայն կպաշտպանի տեղի բնակչությանը, այլեւ կենդանիներին, քանի որ ուղտերը արդեն սկսել են ոչնչանալ ծարավից, ընդգծել են Հարավային Ավստրալիա նահանգի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում։
Միասապատ ուղտերը մայրցամաք են բերվել XIX-XX դարերում։ Ավստրալական անապատներում կարող է ապրել ավելի քան մեկ մլն վայրիացած առանձնյակ։
Սոմալիի տասնյակ բնակիչներ սոցիալական ցանցերում հրապարակել են ուղտերին չսպանելու կոչեր՝ ուղղված Ավստրալիայի իշխանություններին, նրանք ցանկանում են, որ դրանք հանձնվեն աֆրիկյան հանրապետությանը։ Ուղտերի բուծումը Սոմալիի տնտեսության ավանդական ճյուղերից է հարյուրամյակներ շարունակ։
Անտառային հրդեհներն Ավստրալիայում մոլեգնում են սեպտեմբերից։ Դրանք չեն ենթարկվում հրդեհների դեմ պայքարողներին։ Արդեն այրվել է 8 մլն հեկտար, ինչը մի քիչ է փոքր Ավստրիայի կամ Իռլանդիայի մակերեսից։ Կրակի տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը եւ ուժեղ քամին։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 1800 շենք։ Մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիա չկա։ Զոհվել է 25 մարդ։
Հրդեհների ծուխը հաղթահարել է 10 հազար կիլոմետր եւ հասել Հարավային Ամերիկայի ափեր։ Մասնավորապես, Չիլիի օդեւերութաբանական ծառայությունը այն գրանցել է Չիլիի եւ Արգենտինայի վրա։
Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) ավստրալական բաժանմունքի կարծիքով՝ կրակից կարող է ոչնչանալ մոտ 1,25 մլրդ կենդանի, իսկ որոշ տեսակներ կարող են հայտնվել «վերանալու շեմին»։ Բացի այդ, տասնամյակներ կպահանջվեն այրված անտառների վերականգնման համար, կարծում են էկոլոգները։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը