Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված է լիազորությունները վայր դնելու արքայազն Հարրիի որոշումից
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված Է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն, Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ Բուքինգհեմյան պալատի պատասխան հայտարարությունը բավականին կտրուկ Է եղել: «Սասեքսի դուքսի եւ դքսուհու հետ բանավեճերը վաղ փուլում են: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, բայց դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը ժամանակ կպահանջի»,-ասված Է միապետի գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգության հերթում, եւ Մեգան Մարքլը հայտարարել Էին, որ «երկար ամիսներ տեւած խորհրդածություններից եւ ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»: Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ:
The Times-ն այդ կապակցությամբ նշում Է, որ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մտադրությունն աննախադեպ Է միապետական ընտանիքի անդամների համար, որոնք շարունակում են որոշակի գործառույթներ կատարել նրանում: Սովորաբար դրանք կապված են պաշտոնական եւ բարեգործական միջոցառումների ժամանակ հանրությանը ներկայանալու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»