ԱՄՆ-ն ավելի ուժեղ պատասխան կստանա, եթե ևս մեկ հանցագործություն կատարի. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի վրեժ լուծել Միացյալ Նահանգներից, եթե ԱՄՆ-ն «ևս մեկ հանցանք գործի»: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Ռոհանին հանդես է եկել կառավարության նիստի ժամանակ:
«Եթե Ամերիկան հանցագործություն կատարի, անկախ այն հանգամանքից, թե որքան են նրանք մեզ սպառնում, պետք է իմանա, որ մենք վճռականորեն կգործենք, ինչպես արդեն ցույց ենք տվել: Այսուհետ, եթե Ամերիկան ցանկանա ևս մեկ հանցագործություն կատարել, թող իմանա, որ ավելի ուժեղ պատասխան կստանա»,- ասել է Իրանի նախագահը:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ տա աշխարհի խնդիրների համար Իրանին մեղադրելու պրակտիկային: «Եթե ԱՄՆ-ն պարզի, որ աշխարհում ինչ-որ տեղ խնդիր ունի, մի՛ ասեք, որ դա Իրանի ձեռքի գործն է: Եթե վաղը մեկ այլ երկրում ինչ-որ բան տեղի ունենա, ամերիկացիները կասեն, որ դա Իրանի վարձու ուժերի գործն է: Մենք վարձու ուժեր չունենք: Ամերիկացիները հենց սկզբից սխալվել են այդ հարցում»,- հավելել է Ռոհանին:
Ռոհանին ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանը՝ ասելով. «Ամերիկացիները պետք է իմանան, որ Սոլեյմանին մեծ դեր է կատարել Եվրոպայի, արևմուտքի և անգամ Ամերիկայի համար: Եթե այդ հերոսը չլիներ, որը պայքարում էր ահաբեկչության դեմ, անգամ Եվրոպան անվտանգ չէր լինի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահն է, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նա նաև հայտարարել էր, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ «Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել էր Թրամփը:


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը