Պատասխան հարված կհասցնենք ցանկացածի ուղղությամբ, ով կհարձակվի Իսրայելի վրա. Նեթանյահու
Պատասխան հարված կհասցնենք ցանկացածի ուղղությամբ, ով կհարձակվի Իսրայելի վրա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Նա, ով կփորձի հարձակվել մեզ վրա, կստանա ամենաուժեղ հարվածը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իսրայելն «ամբողջությամբ» պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, եւ որ Թրամփին կարելի է շնորհավորել նրա «արագ, վճռորոշ եւ համարձակ» գործողությունների համար:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով զոհվել է իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը