Պուտինը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 7-ի երեկոյան մեկնել է Ստամբուլ: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայությունից նշել են, որ հունվարի 7-ին Պուտինի օրակարգում ոչ մի միջոցառում չի եղել, և այցի օրակարգը նախատեսված է հունվարի 8-ի համար: Մասնավորապես` այսօր ռուս առաջնորդը կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:
Պուտինը Ստամբուլ է մեկնել Դամասկոսից, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ և այցելել է Սիրիայում տեղակայված ռուսական զինված ուժերի հրամանատարական կետ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պուտինի ստամբուլյան այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը