Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի նախագահի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է tass.ru-ն։
«Վլադիմիր Պուտինն օդանավակայանից ուղևորվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ Զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարական կետ, անցել Դամասկոսի փողոցներով»,- հայտնել է Պեսկովը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրամանատարական կետում ՌԴ նախագահին դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Երկու երկրների առաջնորդները լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին։
Ավելի ուշ կայացել են սիրիական և ռուսական պատվիրակությունների երկկողմ բանակցությունները։ Պեսկովի խոսքով՝ «Ասադի հետ շփման ընթացքում Պուտինը նշել է, որ այժմ կարելի է վստահաբար արձանագրել, որ սիրիական պետականության վերականգնման և երկրի տարածքային ամբողջականության ճանապարհին Սիրիան զգալի առաջընթաց է գրանցել»:
Պեսկովը նաև նշել է, որ Սիրիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին այցի համար և երախտագիտություն հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ռուս զինվորականների օգնության և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը