Բոլթոնը պատրաստակամություն է հայտնել Թրամփի իմպիչմենթի շրջանակում ցուցմունք տալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պատրաստակամություն է հայտնել նախագահի իմպիչմենթի շրջանակում ցուցմունք տալ՝ ասվում է նրա կայքում:
«Իմպիչմենթի հետ կապված հակասությունների ընթացքում ես փորձել եմ որպես քաղաքացի եւ որպես ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական կատարել իմ պարտավորությունները: Իմ գործընկեր Չառլզ Կուպերմանը վերջնական որոշման համար դիմել է դաշնային դատական իշխանություններին: Երբ իմ խորհրդականը տեղեկացրեց Ներկայացուցիչների պալատի կոմիտեին, որ ես եւս կդիմեմ այդ սահմանադրական հարցերը լուծելու համար, կոմիտեն որոշեց ինձ օրակարգ չուղարկել: Այդուհանդերձ, ես որոշեցի ղեկավարվել դոկտոր Կուպերմանի գործի արդյունքում արված եզրակացությամբ»,- հայտարարել է Բոլթոնը:
Սակայն Բոլթոնի խոսքով՝ եւ՛ նախագահը, եւ՛ Պալատը հանդես են եկել Կուպերմանի իրավաբանական ջանքերի դեմ:
Նա նշել է, որ դատարանը Կուպերմանի գործը վիճելի է համարել, եւ գործը չի հասել իշխանությունների տարանջատման հարցին:
«Այժմ հերթը Սենատինն է, որը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտավորությունները իմպիչմենթի հարցով որոշում կայացնելու ճանապարհով: Քանի որ իմ ցուցմունքները կրկին վիճելի են, ես պետք է լուրջ հարցերը որքան հնարավոր է լավ լուծեմ՝ հիմնվելով մանրակրկիտ ուսումնասիրության վրա: Ես եկա եզրակացության, որ եթե Սենատն ինձ օրակարգ ուղարկի, ես պատրաստ կլինեմ ցուցմունք տալ»,- ասել է Բոլթոնը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը