Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել, եթե Իրաքը փորձի առանց փոխհատուցում վճարելու իր տարածքից դուրս հանել ԱՄՆ զորքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս խորհրդարանին կոչ է արել ամեն բան անել ամերիկյան զորքերն իր երկրի տարածքից դուրս բերելու համար, հայտնում է BBC գործակալությունը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է Իրաքի նկատմամբ կիրառել աննախադեպ պատժամիջոցներ, որոնք նախկին պատժամիջոցների համեմատ չափազանց մեղմ կթվան:
Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ–ը միլիարդավոր դոլարներ է ծախսել ռազմաբազայի ստեղծման վրա և մտադիր չէ Իրաքից զորքերը դուրս բերել, մինչև Բաղդադը չփոխհատուցի այդ գումարները:
Ներկայում «Իսլամական Պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մասը կազմող 5000 ամերիկացի զինվորներ են գտնվում Իրաքում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Top-News.am-ը, Իրաքի իշխանություններն սկսել են ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ պատրաստել:
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը