ՆԱՏՕ-ն Իրաքի իրավիճակի վերաբերյալ շտապ խորհրդակցություն կհրավիրի
ՆԱՏՕ-ն հաստատել է Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքի իրավիճակի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի շտապ նիստի անցկացումը հունվարի 6-ին Բրյուսելում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դաշինքի մամուլի ծառայությանը։
«ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել գումարել ՆԱՏՕ (պետությունների) դեսպանների նիստ դաշինքի երկրների հետ խորհրդակցություններից հետո։ Հյուսիսատլանտյան խորհուրդը կդիտարկի իրավիճակը տարածաշրջանում երկուշաբթի, հունվարի 6-ին»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։ Նիստը նախատեսված է ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին)։ Հյուսիսատլանտյան խորհուրդը ՆԱՏՕ մշտական ղեկավար մարմինն է, որի մեջ մտնում են դաշինքի բոլոր պետությունների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ոոշում է կայացրել երկուշաբթի «շտապ կարգով» Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ հրավիրել Մերձավոր Արեւելքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում զոհվելուց հետո իրավիճակի սրման պատճառով։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը