Նիկոլ Քիդմանը, որի՝ Ավստրալիայում գտնվող առանձնատունն այրվել է անտառային հրդեհների հետևանքով, կարմիր գորգի վրա չի կարողացել զսպել արցունքները
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի` Ավստրալիայում գտնվող առանձնատունն այրվել է անտառային հրդեհների հետևանքով, կարմիր գորգի վրա չի կարողացել զսպել արցունքները և արտասվել է: Այս մասին գրում է US ամսագիրը:
52-ամյա օսկարակիր դերասանուհին մասնակցել է Բևեռլի Հիլզում կայացած «Ոսկե Գլոբուս»-ի միջոցառմանը, որի ժամանակ «շատ հոգնած ու տխուր տեսք» է ունեցել, գրում է աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ դերասանուհին տեղեկացել է, որ Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է իր և ամուսնու առանձնատունը:
Դերասանուհին, որը հայտնվել է կարմիր գորգի վրա, ասել է. «Ներեցեք ինձ: Ես այժմ այնքան ցրված եմ Ավստրալիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»:
Ականատեսների հաղորդմամբ՝ դերասանուհին նաև արտասվել է:
Քիդմանը լքել է միջոցառումը 15 րոպե անց։ Ավելի ուշ նա և ամուսինը հայտարարել են, որ 500 000 դոլար կնվիրաբերեն՝ անտառային հրդեհների դեմ պայքարողներին աջակցելու համար:
Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն այժմ հասնում է 23-ի: Սպասվում է, որ հրդեհներն ամբողջ շաբաթվա ընթացքում չեն դադարի:
Սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներն արդեն այրել են մոտ 5 մլն հեկտար և ոչնչացրել ավելի քան 1500 տուն:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...