Լեոնարդո Դի Կապրիոն պատմել է Բրեդ Փիթի հետ հարաբերությունների և նրա հետ ակնթարթորեն ընկերանալու մասին
Deadline պարբերականին տված հարցազրույցում Դի Կապրիոն խոսել է Փիթի հետ իր մասնագիտական հարաբերությունների մասին՝ պատմելով, թե ինչպես են ինքն ու 56-ամյա խաղընկերն ակնթարթորեն ընկերացել՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանման հրապարակում, գրում է MSN-ն:

«Բրեդի հետ աշխատելիս տարօրինակ ներքին թեթևության և հարմարավետության զգացողություն ես ունենում: Հենց առաջին օրը մենք ընկերական հարաբերություններ հաստատեցինք».- հայտնել է դերասանը և հավելել. «Մենք խոսեցինք սցենարի մասին և անմիջապես հասկացանք ֆիմի դինամիկան և հերոսների հարաբերությունները»:

Փիթին անվանելով «անհավանական պրոֆեսիոնալ»՝ դերասանը խոստովանել է, որ իրենք հաճույք են ստացել նկարահանումներից և ֆիլմում շատ իմպրովիզներ են արել:
Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Լեոնարդո Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: Ֆիլմի սցենարը գրել է Տարանտինոն:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները