Ավստրալիայում հրդեհների մարմանը զորակոչվել է պահեստազորի մոտ 3 հազար զինվորական
Ավստրալիայի արեւելքում փոթորկվող մեծածավալ անտառային հրդեհների մարմանը մասնակցելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար զորակոչվելու են պահեստազորի մոտ 3 հազար զինծառայողներ: Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է DW-ն:
Ավստրալական The Weekend Australian առցանց պարբերականի տեղեկություններով՝ սա երկրի պատմության մեջ առաջին նման դեպքն է: Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա եւ Հարավային Ավստրալիա նահանգներում հրդեհների դեմ պայքարին օգնություն ցուցաբերելու համար ստեղծվել են երեք միավորված աշխատանքային խմբեր, հայտնում է պարբերականը: Դրանց գլխավոր խնդիրներն են լինելու այդ նահանգների բնակչությանը պարենով ապահովելը, խոցելի քաղաքացիների տարհանմանն օգնելը, մարզերի հայտնաբերումը, որտեղ հնարավոր է բռնկման առաջացում, հրդեհների դեմ պայքարը՝ կրակի անմիջական օջախներից հեռացնելու համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը