«Սոլեյմանին հարձակումներ էր ծրագրում նաև լիբանանցիների, իրաքցիների և սիրիացիների նկատմամբ». Մայք Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին մինչ իր սպանությունը ծրագրել էր հարձակումներ ոչ միայն ամերիկացիների, այլ նաև իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների նկատմամբ: Պոմպեոն իր խոսքերի վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել:
«Ժամանելով Բաղդադ` նա շրջայց է կատարել տարածաշրջանում: Մինչ այդ, նա իր այցերի ժամանակ շրջում էր ամբողջ տարածաշրջանով, և իր այցերի նպատակն այն էր, որ կազմակերպի այն, ինչ նրանք անվանում են «մեծ հարձակում»: Նրանք մտադրված էին ոչնչացնել մեծ թվով ամերիկացիների: Սակայն, այդ ամենը, անկասկած, կբերեր և տեղացիների՝ հավանաբար իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների մահվան ամբողջ տարածաշրջանում: Մենք չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն բավարար է ասել, որ ամերիկացիները կարող են համոզված լինել. նախագահի (Թրամփի) որոշումը՝ վերացնել Սոլեյմանիին, փրկել է շատ ամերիկացիների»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը