Բիլ Գեյթսը կոչ է արել բարձրացնել ուլտրահարուստ ամերիկացիների հարկերը
Միլիարդատեր Բիլ Գեյթսը՝ աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը, կոչ է արել բարձրացնել ուլտրահարուստ ամերիկացիների հարկերը, տեղեկացնում է FoxNews-ը։
Microsoft-ի հիմնադիրը մատնանշել է ունեւորների եւ չունեւորների միջեւ մեծացող խզումը որպես հարուստների հարկերի բարձրացման պատճառ։
«Ահա թե ինչու ես կողմ եմ հարկային համակարգին, որտեղ, եթե շատ փող ունեք, ավելի բարձր տոկոս եք վճարում հարկերի տեսքով»,- գրել է Գեյթսն իր բլոգում։ «Եվ ես կարծում եմ, որ հարուստները պետք է ավելի շատ վճարեն, քան դա անում են ներկայում, ներառյալ Մելինդան եւ ես»։
Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 114 մլրդ դոլար, առաջարկել է մի քանի քայլեր, որպեսզի ԱՄՆ հարկային համակարգը դարձնի «ավելի արդարացի»։ Դրանց թվում կապիտալի աճի հարկի բարձրացումն է։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը