Հայտնի են դարձել տասնամյակի ամենաթանկարժեք հարսանիքները
Բրիտանական Bridebook գործակալությունը, որը զբաղվում է հարսանիքների կազմակերպմամբ, հրապարակել է վերջին 10 տարիների ամենաթանկարժեք հարսանիքների ցանկը:
Ինչպես գրում է The Sun պարբերականը, առաջին տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հարսանյաց տոնակատարությունը: 2018-ի մայիսի 19-ին կայացած հանդիսությունը 35 մլն ֆունտ ստերլինգ է արժեցել: Միայն հարսանեկան զգեստի համար Մեգանը 420 000 ֆունտ է վճարել:
Երկրորդը ցանկում Հարիի եղբոր՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսն է, որը տեղի է ունեցել 2011-ի ապրիլի 29-ին: Հարսանիքին արքայական զույգը 26 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել:
Առաջատար եռյակում հայտնվել է «Ֆորմուլա 1»-ի նախագահ Բերնի Էքլսթոունի դստեր՝ Պետրայի և գործարար Ջեյմս Սթենթի հարսանիքը 2011-ին, որն արժեցել է 9 մլն ֆունտ ստերլինգ: Նշենք, որ 7 տարի անց զույգն ամուսնալուծվել է:
Հաջորդիվ ցանկում ներկայացվել են երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքի և դերասանուհի Ջեսիկա Բիլի հարսանիքը 2012-ին՝ 4 մլն ֆունտ արժողությամբ և 2014-ին կայացած դերասան Ջորջ Քլունիի և իրավաբան Ամալ Ալամուդինի հարսանիքը՝ 3.5 մլն ֆունտ արժողությամբ:
Ամենաթանկարժեք հարսանիքների ցանկում տեղ գտած զույգերի հաջորդ եռյակը հետևյալ տեսքն ունի. ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստր Չելսի Քլինթոնի և բանկիր Մարկ Մեզվինսկու հարսանիքը (2.3 մլն ֆունտ), դերասանուհի Պրիանկա Չոպրայի և երգիչ Նիք Ջոնսոնի հարսանիքը (2.3 մլն ֆունտ) և Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի հարսանիքը (2.1 մլն ֆունտ):
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...