Ֆրանսիայի Դրյո քաղաքի համայնքապետարանում կրակոցներ են հնչել
Անհայտ տղամարդն ուրբաթ կրակ է բացել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից 80 կմ հեռավորությամբ գտնվող Դրյո քաղաքի քաղաքապետարանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:
Ոստիկանության տվյալներով՝ որսորդական հրացանով զինված տղամարդն առավոտյան 10:10-ին (երևանյան ժամանակով՝ 13:10-ին) ներխուժել է քաղաքապետարանի բաժանմունքներից մեկը: Նա մեկ կրակոց է արձակել՝ վիրավորելով աշխատակիցներից մեկին, որից հետո ինքնասպան է եղել:
Դատախազի կարծիքով՝ միջադեպի համար պատճառ է հանդիսացել կենցաղային հողի վրա ծագած հակամարտությունը: Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքապետարանի վիրավորված աշխատակիցը եղել է կրակողի կնոջ սիրեկանը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը