Թրամփին հեռախոսով չեն միացրել Պուտինին. նա հայհոյել է անձնակազմին ու նախկին խորհրդականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայհոյել է ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին եւ այլ բարձրաստիճան աշխատակիցների այն բանի համար, որ իրեն հեռախոսով չեն միացրել ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնի անցնելուց անմիջապես հետո, տեղեկացնում է Business Insider-ը։
«Թրամփն ու նրա գեներալները. քաոսի գինը» գրքում լրագրող Փիթեր Բերգենը գրել է ԱՄՆ նախագահի ու նրա աշխատակիցների խոսակցության մասին, որի մանրամասները ստացվել էին Սպիտակ տան ներկա եւ նախկին աշխատակիցների հետ տասնյակ հարցազրույցների ընթացքում։
2017 թվականի հունվարի 27-ին, նախագահական ընտրություններում հաղթանակից մի քանի շաբաթ հետո, Թրամփը Սպիտակ տանն ընդունեց առաջին պաշտոնական հյուրին՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։
Բերգենի խոսքով՝ ճաշի ժամանակ Մեյը հարցրել է Թրամփին՝ խոսե՞լ է նա արդյոք Պուտինի հետ, ինչի պատասխանը ժխտական էր։
Մայքլ Ֆլինը, որը գտնվում էր նրանց կողքին, ասել է, որ աշխատակազմն աշխատում է այդ զանգի կազմակերպման ուղղությամբ։ «Նախագահ Պուտինը զանգահարել է մի քանի օր առաջ, բայց մենք չենք կարողացել միանալ նրան, զանգերի ժամանակացույց առայժմ չկա»։
Թրամփը, զայրացած պատասխանից, քննադատել է Ֆլինին։ «Ի՞նչ է, կատակո՞ւմ ես։ Վլադիմիր Պուտինը փորձել է ինձ զանգահարել, իսկ դուք չե՞ք միացրել։ Ինչի՞ մասին էիր մտածում, գրողը տանի»,- ասել է Թրամփը։
«Դե, սըր, դուք գիտեք, որ շատ զանգեր եք ունենում»,- պատասխանել է Ֆլինը։ Թրամփը Պուտինին անվանել է «միակ մարդը երկրագնդում, որը կարող է վերացնել մեզ», իսկ հետո կասկածի տակ է դրել իր անձնակազմի որոշումը՝ հետաձգել հեռախոսազրույցը։
«Ինչպե՞ս կլինի, Պուտինն ինձ զանգահարում է, իսկ դուք չեք միացնում։ Ես չգիտեմ, թե ինչ եք անում, տղաներ»,- մասնավոր կարգով ասել է Թրամփն իր ավագ աշխատակիցներին։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը