Սաուդցի գործարարը խոշոր կաշառք է տվել սեփական մորը կալանավորելու համար
Սաուդցի գործարարը մեղադրվում է սեփական մորը կանավորելու համար 4 միլիոնի չափով բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու մեջ:
Նա ցանկացել է, որ իր մորը ներառեն ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորող հանցագործների ցանկում: Համաձայն «Օկազ» թերթի տվյալների՝ տղամարդը ցանկացել է ազատվել սեփական մորից վերջինիս ազատազրկելու միջոցով, երբ նրանց միջեւ ծագել են ֆինանսական տարաձայնություններ:
Ըստ հաղորդագրության՝ նախքան պաշտոնյային կաշառելը գործարարն օգագործել է նրան որպես միջնորդ կոմպետենտ մարմիններին նամակ ներկայացնելու համար, որում նա հայտարարել է, որ իր մայրը ֆինանսավորում է ահաբեկչական խմբավորումը: Նամակում նաեւ նշվել է, որ իր մայրն այցելել է ահաբեկչական խմբավորմանն արտասահմանում, եւ որ նա փող է տվել տարբեր մարդկանց, որոնք այնուհետեւ միջոցներ են փոխանցել ահաբեկիչներին՝ ի աջակցություն այդ կազմակերպությանը: Տղամարդը նշել է, որ իր մայրը «երկրի համար վտանգ է ներկայացնում»:
Գործարարը խոստովանել է, որ մեղադրել է սեփական մորը եւ այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին, սակայն հերքել է, որ կնոջը ձերբակալելու համար կաշառք է տվել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը