Ֆրանսիայում կայացել է «սառը լոգանքը»
Մի քանի հազար մարդ մասնակցել է «սառը լոգանքին» Ֆրանսիայի հյուսիսում՝ Դյունքերքում, հաղորդում է RFI –ը՝ հղում անելով La Voix du Nord պարբերականին: Այս տարի լոգանք ընդունողների թիվը եղել է ռեկորդային:
Հունվարի 1-ի ցերեկը Մալո-լե-Բեն (Malo-les-Bains) լողափում հավաքվել էին լոգանքի մասնակիցները: Հրահանգից հետո նրանք վազել էին դեպի ջուրը, ընդ որում՝ մի քանիսը՝ շամպայնի բաժակները ձեռքին:
Հունվարի 1-ին Դյունքերքում օդի ջերմաստիճանը եղել է 2 աստիճան, իսկ ջրի ջերմաստիճանը՝ 8 աստիճան:
Միջոցառումից հետո յուրաքանչյուր մասնակցին հյուրասիրելու են սոխով ապուր եւ տրամադրելու հատուկ վկայական՝ ամանորյա լոգանքի ավանդույթի հիմնադիրներից մեկի կողմից ստորագրված: Ի դեպ, այդ միջոցառումը կազմակերպվում է Դյունքերքում 2000 թվականից ի վեր:
Ամեն ինչ սկսվել էր ծովում լողալու սիրահար Մարի-Ան Գաշարից, որի մասին 1999 թվականի հունվարին La Voix du Nord թերթը հրապարակում էր արել: Նկարում կինը կապույտ լողազգեստով կանգնած էր ծովի մեջ Դյունքերքում: Լուսանկարը հրապարակվել էր՝ նպատակ ունենալով ցույց տալ հունվարին անոմալ տաք եղանակը: Արդյունքում Մարի-Ան Գաշարը դարձել է ամանորյա լոգանքի ավանդույթի հիմնադիրներից մեկը: Նա առ այսօր տալիս է լոգանքի մեկնարկը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը