Բաղդադում ամբոխը հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա. դեսպանն ու աշխատակազմը տարհանվել են (լուսանկարներ, տեսանյութ)
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հարյուրավոր շիա մուսուլմաններ հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ արձակելով կրակոցներ:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ հարձակումը տեղի ունեցել ԱՄՆ օդուժի կողմից «Քաթաեբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածելուց և 25 մարդ սպանելուն ի պատասխան:

Նշվում է, որ ԱՄՆ դեսպանն ու աշխատակազմը տարհանվել են: Ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք, որտեղից ծուխ է բարձրանում: Նրանք քարեր են նետել պատուհաններին ու «Քաթաեբ Հեզբոլլահ»-ին աջակցող գրառումներ արել պատերին:
Բացի այդ, հարյուրավոր ցուցարարներ վրաններ են խփել դեսպանատան առջև: Իրավիճակի թեժացմանը զուգահեռ նրանք այրել են դեսպանատան անվտանգության ծառայությանը պատկանող երեք թրեյլեր:
Protestors burning the outer walls of the American Embassy in #Baghdad. pic.twitter.com/VeySugdeww
— H. Sumeri (@IraqiSecurity) December 31, 2019


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը