Տաքացումը սառցաբեկորները կվերածի Համաշխարհային օվկիանոսի համար սննդարար նյութերի աղբյուրների
Ընդունված է համարել, որ գլոբալ տաքացումը շրջակա միջավայրի համար կստեղծի բացառիկ սպառնալիքներ, սակայն Քիլում Օվկիանոսի հետազոտությունների GEOMAR կենտրոնի գիտնականները վստահ են, որ սառցաբեկորների հալոցքը ոչ միայն մարդկային քաղաքակրթության համար վտանգավոր, այլեւ համաշխարհային օվկիանոսի համար օգտակար գործընթաց է։ Հալվող սառույցից օվկիանոս են ընկնում ծովային օրգանիզմներին անհրաժեշտ սննդարար նյութեր, օրինակ՝ երկաթ, հայտնում է Planet- today-ը։
«Օվկիանոսային կյանքը կարիք ունի տարբեր սննդարար նյութերի, սակայն օվկիանոսի ոչ բոլոր մասերն են դրանք բավարար ծավալով ստանում։ Որոշ օվկիանոսային էկոհամակարգերում դիտարկվում է երկաթի դեֆիցիտ, որը, մասնավորապես, սահմանափակում է պլանկտոնի աճը, որից կախված են համարյա բոլոր սննդային շղթաները։ Սակայն այժմ, երբ գլոբալ տաքացումից սկսել են ինտենսիվորեն հալվել սառցաբեկորները, երկաթի դեֆիցիտը կարող է անցյալում մնալ»,- պատմում է դոկտոր, հետազոտության առաջատար հեղինակ Մարկ Հոփվուդը, որի նյութերը հրապարակվել են Nature պարբերականում։
Հետազոտությունը, որի արդյունքների մասին պատմել է Հոփվուդը, գիտնականներին թույլ է տվել պարզել այն սառույցի ծավալը․ որի մեջ ծովային էակների համար օգտակար երկաթի բարձր խտություն կա։ Պարզվել է, որ այդպիսի սառույց շատ քիչ կա, սակայն սառցաբեկորների ինտենսիվ հալոցքը անում է իր գործը եւ կհագեցնի օվկիանոսը ծովային բնակիչների համար օգտակար նյութերով։ Ինքնըստինքյան պարզ է, որ, բացի երկաթից, սառցաբեկորները օվկիանոս կարտանետեն նաեւ այլ քիմիական տարրեր։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը