Էրդողանն ու Մերկելը քննարկել են Սիրիայի և Լիբիայի իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրք առաջնորդի վարչակազմից:
Հեռախոսային բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին՝ Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
Ներկա պահին Լիբիայում զուգահեռաբար երկու գործադիր իշխանություն է գործում՝ միջազգային ճանաչում ունեցող Ազգային համաձայնության կառավարությունն ու երկրի արևելքում գործող ժամանակավոր կառավարությունը, որին աջակցում է ֆելդմարշալ Հաֆթար Խալիֆայի բանակը:
Դեկտեմբերի 12-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի դեմ վճռորոշ գրոհի մեկնարկի մասին՝ այնտեղ հավաքված ահաբեկչական խմբավորումներին վերացնելու նպատակով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը