7260 սուրճի բաժակից Թութանհամոնի ամենամեծ դիմանկարը հայտնվել է Գինեսի ռեկորդների Գրքում
Թութանհամոն փարավոնի ամենամեծ դիմանկարը պատրաստվել է շաբաթ Կահիրեում՝ Գիզայի բուրգերի մերձակայքում՝ Մեծ եգիպտական թանգարանային համալիրի դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն ստեղծելու համար օգտագործվել է 7260 սուրճի թղթե բաժակ: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների Գրքի ներկայացուցիչների կողմից; Միջոցառումն անցկացվել է Եգիպտոսի Զբոսաշրջության եւ հնությունների նախարարության հովանու ներքո:
Համաձայն մտահղացման՝ հինեգիպտական փարավոնի դիմանկարի ռելիեֆն ու ճշգրտությունն ապահովվել է սուրճով միայն որոշ բաժաները լցնելու արդյունքում: Ընդ որում՝ ստվերները հաջողվել է ստեղծել սեւ ու սպիտակ բաժակների միջոցով:
Խճանկարը ստեղծելու ժամանակ մասնակցել են եգիպտացի երիտասարդները: Թութանհամոնի հայտնի ոսկե դիմակը կրկնօրինակող դիմանկարի մակերեսը կազմել է 60 ք/մ: Այդկերպ եգիպտացիները գերազանցել են 2012 թվականի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր Էլվիս Փրեսլիի՝ սուրճի բաժակներով պատկերը ներկայացնելիս ԱՄՆ-ում, որում տեղ էին գտել 5642 բաժակներ 37.24 ք/մ ընդհանուր մակերեսի վրա:
Մեծ եգիպտական թանգարանը, որը կոչված է դառնալու երկրի հպարտությունն ու հին արտեֆակտների խոշորագույն գանձարանը, կառուցվում է 2006 թվականից: Դրա բացումը նախատեսված է 2020 թվականին: Ներկայումս շինարարական աշխատանքներն արվել են 95 տոկոսով: Թանգարանային համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 500 հազար ք/մ: Ինչպես ակնկալվում է, դրանում կներկայացվեն ավելի քան 100 հազար հինեգիպտական հուշարձաններ, այդ թվում՝ 3500 նմուշներ Թութանհամոն փարավոնի հավաքածուից՝ ներառյալ ավելի վաղ երեւէ չցուցադրված արտեֆակտները:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը