Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան ուղևորվող Ղազախստանի քաղաքացիներն անհետացել են
Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայան ուղևորվող Ղազախստանի երկու քաղաքացի այդպես էլ նշված կետ չի հասել, ճանապարհին նրանք անհետացել են: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` վկայակոչելով Կիևի ոստիկանությանը:
«Ոստիկանության բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել այն մասին, որ իր ծանոթ երիտասարդն անհետացել է իր ընկերուհու հետ միասին: Կինը հավելել է, որ նրանք «Բորիսպոլ» օդանավակայանից պետք է մեկնեին տուն` Ղազախստան, սակայն ինքնաթիռ այդպես էլ չեն նստել ու չեն պատասխանում հեռախոսազանգերին»,- գրված է հաղորդագրությունում:
Իրավապահ մարմինները պարզել են, որ Ղազախստանի քաղաքացիները տեղ են զբաղեցրել Պոդոլսի շրջանի հյուրանոցներից մեկում, ապա երթուղային տաքսի են կանչել և ուղևորվել օդանավակայան: Պարզվել է տաքսու վարորդի ինքնությունը: Վերջինս ոստիկանական բաժանմունքում հայտնել է, որ ուղևորներին իջեցրել է Բորիսպոլի շրջանի Գորա գյուղում:
Ոստիկաններն իրականացնում են որոնողական միջոցառումներ ՝ անհայտ կորածների հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հոդվածով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը