Ջորջ Մայքլի քույրը երգչի մահվան տարելիցի օրը մահացած է հայտնաբերվել
Դեկտեմբերի 25-ին Լոնդոնում` սեփական բնակարանում, մահացած է հայտնաբերվել երգիչ Ջորջ Մայքլի փոքր քույրը` Մելանի Պանայոտուն: Դեպքը տեղի է ունեցել երգչի մահվան տարելիցի օրը, գրում է Mirror-ը:
Ինչպես նշվում է, 55-ամյա կնոջ դին հայտնաբերել է նրա քույրը` Յոդա Հարիս-Պանայոտուն: Մելանիի հարազատները Լոնդոնի ոստիկանության հետ զրույցում հաստատել են կնոջ մահը:
Պարբերականի տեղեկություններով` նրա մահվան պատճառի մասին ավելի ուշ կհայտնեն դատաբժիշկները:
Թերթը հիշեցրել է, որ Մելանին և Ջորջը շատ մտերիմ են եղել, կինը մշտապես ուղեկցել է եղբորը համերգային շրջագայությունների ժամանակ:
Մայքլ Ջորջի մարմինը հայտնաբերվել էր նրա տանը 2016թ. դեկտեմբերի 25-ին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը