Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:
Հանդիպման ընթացքում Մերկելն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցում վերջին զարգացումները, սիրիացի փախստականների հարցն ու Թուրքիայի կողմից զինվորականներին Լիբիա ուղարկելու ծրագիրը:
Տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերը անհանգստացած է Թուրքիայի և Եվրոպական միության միջև 2016 թվականին ստորագրված փախստականների հարցով համաձայնագրի հետագա ընթացքով և թուրք –սիրիական և թուրք-հունական սահմաններին սիրիացի փախստականների չդադարող հոսքով:
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումների հետևանքով մեծացել է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա, սակայն իրենք չեն պատրաստվում իրենց ուսերին միայնակ կրել այդ բեռը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը