Առանց «մերկ» զգեստների. Քարդաշյան քույրերը Սուրբ ծնունդը նշել են էլեգանտ կերպարներում
Քարդաշյան քույրերի խմբային լուսանկարն Instagram-ում իրարանցում է առաջացրել։ Աստղային ընտանիքի բոլոր ներկայացուցիչները լուսանկարվել են երեկոյան զգեստներով սուրբծննդյան երեկույթի ընթացքում։ Տոնի ընթացքում արված լուսանկարն իր միկրոբլոգում հրապարակել է հինգ մոդելներից միակ շիկահերը՝ Քլոե Քարդաշյանը։
«Երբ Քորթնին երեկույթ է կազմակերպում, մենք գլամուրային ենք։ Ուրախ Սուրբ ծնունդ եւ բազմաթիվ օրհնություններ իմ քրոջ, ամբողջ թիմի եւ իմ կողմից»,- մեկնաբանություններում գրել է հեռուստաաստղը։
Լուսանկարում Քլոեն քույրերի շարքում առանձնանում է ե՛ւ մազերի գույնով, ե՛ւ հագուստով։ Ընտանեկան տոնի համար նա վառ, ոսկեգույն զգեստ է ընտրել։ Ավագ քույրը՝ Քորթնին, վառ կարմիր զգեստ է կրել, Քենդալը՝ մուգ կարմրագույն, 22-ամյա Քայլին՝ կանաչ, իսկ հայտնի Քիմը՝ վարդագույն-շագանակագույն պրինտով յուրօրինակ հագուստ։
«Որքան լավն եք», «բոլորդ հիասքանչ եք», «ետնանկարս փոխելու առիթ», «Քլեո, հիասքանչ տեսք ունեք։ Բոլորդ զարմացնող եք, բայց դու ոսկեգույնով փայլում ես», «Քայլի, իմ երազանք», «լուսանկարը խենթացնում է»,- արձագանքել են երկրպագուները։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից