Թրամփը Մայք Պոմպեոյին փոխարինող է փնտրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թեկնածուներ է փնտրում պետքարտուղարի պաշտոնի համար, քանի որ ներկայիս պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է որոշի Սենատի ընտրություններին մասնակցելու համար լքել պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը:
Մայք Պոմպեոն հնարավոր է առաջադրվի Սենատի ընտրություններին Քանզաս նահանգից: Պարբերականի զրուցակիցները նշել են, որ պետքարտուղարը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց նա դեռ ժամանակ ունի. թեկնածուների գրանցումն ավարտվում է 2020 թվականի հունիսին:
Պետքարտուղարի պաշտոնի հնարավոր թեկնածուների ցանկում նշվում են.
1. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚ Բրայենը,
2. ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը,
3. Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը,
4. պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը,
5. Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը,
6. հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա նահանգից) և Թոմաս Կոտտոնը (Արկանզաս նահանգից):
Պարբերականի տվյալներով՝ ամենից հաճախ որպես Պոմպեոյի իրավահաջորդ է նշվում Ռոբերտ Օ՚ Բրայենի անունը: Նա վայելում է Դոնալդ Թրամփի համակրանքը, ինչի շնորհիվ դիվանագիտական ավելի մեծ լիազորություններ է ստացել: Նա նախագահի փոխարեն մեկնել է Թաիլանդ՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հոկտեմբերյան գագաթնաժողովին, ինչպես նաև ուղեկցել է փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին Թուրքիա կատարած այցի ժամանակ, որտեղ նրանք պետք է պայմանավորվեին Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Նշվում է, որ նրա թեկնածությանը կողմ է նաև հենց Պոմպեոն:
Մայք Պոմպեոն պետքարտուղար է նշանակվել 2018 թվականի ապրիլին: Մինչ այդ, նա 2017-2018 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը